ՀՅՈՒՐԸՆԿԱԼ << ՕԼԻՄՊԱՎԱՆՈՒՄ >>

10:43 - 29 Սեպ, 2020

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրառում էր արել, որով արցախցի 100 հայրենակիցների հրավիրում էր << Օլիմպավան >> մարզահամալիրի հյուրանոցում ապաստանելու համար։

Կառույցի սպորտ – տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը  տեղեկացրեց, որ արդեն հյուրընկալել են Արցախի 120 հայրենակիցների։ Նրանք երեխաներ են, կանայք և ծերունիներ։

Սպասարկող անձնակազմը առաջին իսկ պահից հոգատարությամբ է շրջապատել հյուրերին, որոնք  ապահովված են կենցաղային անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Կա շուրջօրյա սառը և տաք ջուր, բուժծառայություն, երեքանգամյա օրեկան սնունդ և այլն։

Մի խոսքով, ամեն բան արվում է որպեսզի  պատերազմի ավարտից հետո նրանք բարձր տրամադրությամբ վերադառնան իրենց բնակավայրերը։

 

Այլ նորություններ